Իրանի միջուկային խնդիրը լուծվելու է միջազգային հանրության հետ փոխըմբռնման միջոցով. Ռոհանի
Իրանն իր միջուկային խնդիրը լուծելու համար համագործակցելու է միջազգային հանրության հետ, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, տեղեկացնում է Press TV-ն:
«Կասկած չկա, որ Արևմուտքը, Արևելքն ու տարածաշրջանի երկրները պետք է կառուցողական համագործակցության մեջ լինեն Իրանի հետ»,-ասել է նա:
Ռոհանիի խոսքով՝ աշխարհը ճանաչել է Իրանի միջուկային ծրագրի հիմնական ուղղությունները, ներառյալ՝ երկրի ներսում ուրանի հարստացման իրավունքը:
Նախագահը նշել է, որ աշխարհը գիտակցում է, որ Իրանի դեմ պատժամիջոցները պետք է չեղյալ համարվեն: Նրա խոսքով՝ արտասահմանյան շատ երկրներ առաջիկա ամիսներին ցանկանում են բիզնես սկսել Իրանում:










