Պերուում բացվել է կլիմայական փոփոխություններին նվիրված ՄԱԿ-ի համաժողովը

12:24 • 02.12.14

Պերուի մայրաքաղաք Լիմայում այսօր 195 երկրների ներկայացուցիչներ մասնակցում են UN Framework Convention on Climate Change (COP-20) կոչվող կլիմայական փոփոխություններին և գլոբալ տաքացմանը նվիրված ՄԱԿ-ի կազմակերպված 12-օրյա համաժողովին, գրում է dw.de-ն։

 

Գիտնականները զգուշացնում են աղետալի հետևանքների մասին, եթե ջերմաստիճանը մարդու գործունեության պատճառով շարունակի բարձրանալ ներկայիս տեմպերով։

 

Համաժողովին ներկա են նաև աշխարհում շրջակա միջավայրն աղտոտող գլխավոր և խոշոր պետությունները՝ ԱՄՆ-ն և Չինաստանը։

 

Նախատեսվում է քննարկել և սպառիչ լուծումներ գտնել գլոբալ տաքացման դեմն առնելու և առնվազն երկու աստիճանով համաշխարհային ջերմաստիճանը նվազեցնելու խնդիրներին։

 

Նշվում է, որ համաժողովը մյուս տարի անցկացվելու է Փարիզում։