Հայ հրուշակագործը ոսկե մեդալով է վերադարձել «Խոհարարների աշխարհի գավաթ» միջազգային մրցույթից

16:51 • 02.12.14

Լյուքսեմբուրգում 60 երկրի ավելի քան 1000 անհատ խոհարարների, ազգային, տարածաշրջանային և երիտասարդական 105 թիմի մասնակցությամբ անցկացված «Խոհարարների աշխարհի գավաթ» մրցույթում Հայաստանը ներկայացնող Վերա Հովհաննիսյանն արժանացել է ոսկե մեդալի և աշխարհի գավաթի:

Վերա Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ մրցույթին ներկայացրել են իր և քրոջ` Ռոնա Հովհաննիսյանի կոմպոզիցիաները:

«Ներկայացրել ենք երկու կոմպոզիցիա` «Կատուներ» և «Ձկներ» վերնագրերով` պատրաստված շաքարից և կարամելից: Նպաստավոր պայմաններում կոմպոզիցիաները կարող են պահպանվել տարիներով: Մրցույթից հետո իմ աշխատանքը նվիրել ենք Լյուքսեմբեւրգի խոհարական դպրոցներից մեկին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է նա: