Դուբլինում պահեստից գողացել են ավելի քան 15.000 շիշ վիսկի
Անհայտ անձանց խումբը թալանել է Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինի արվարձանում գտնվող պահեստը, գրում է korrespondent.net-ը:
Իրավապահների խոսքերով՝ պահեստում գտնվել է երկու աշխատակից, երբ ներս է մտել երկու տղամարդ՝ մահակներով:
Ոստիկանությունում ընդգծել են, որ տղամարդկանց է միացել ևս երեք հանցագործ, նրանք կապել են պահեստի աշխատակիցներին և սկսել են դուրս հանել ալկոհոլով շշերը:
Արդյունքում՝ հանցագործները պահեստից բեռնատարներով դուրս են հանել 15 հազար 480 շիշ Jameson վիսկի, ինչպես նաև Bombay Sapphire ջինով և Jack Daniel’s վիսկիով անհայտ քանակությամբ տուփեր:
Գողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 14-ին: Ոստիկանությունում ենթադրում են, որ հանցագործները կփորձեն վիսկին սպառել «սև շուկայում»: Գողացված ալկոհոլի արժողությունը հարյուր հազարավոր եվրո է:










