Էս արդեն беспредел ա. ԱԺ նախագահը՝ պատգամավորներին թռուցիկներ բաժանող Զարուհի Փոստանջյանին
Ազգային ժողովում շարունակվում է Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու վերաբերյալ պայմանագրի քննարկումը, որն ուղեցվում է աղմուկով:
Նիստի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը շարքերով առաջանալով թռուցիկներ է բաժանում պատգամավորներին, ըստ ամենայնի, կոչ անելով չքվեարկել «կողմ» ԵՏՄ այմանագրի վավերացմանը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նկատողություն արեց. «Չի կարելի առանց թույլտվության թռուցիկներ բաժանել Ազգային ժողովում, վերացրեք ձեր ապօրինի գործունեությունը»:
Սակայն Զարուհի Փոստանջյանը շարունակեց բաժանել թռուցիկները և երբ հերթը հասավ ԱԺ նախագահին և երկու փոխխոսնակներին՝ Գալուստ Սահակյանը բացկանչեց. «Էս արդեն беспредел ա»:










