Եռյակում երաժշտություն պատվիրողը ԲՀԿ-ն է. Արարատ Զուրաբյան
Եռյակը, չգիտակցելով, բայց մի օր պաշտպանելու է Ռոբերտ Քոչարյանի շահը: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց «Հայոց համազգային շարժում» կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանը:
«Նույնիսկ այդպիսի սցենար եմ տեսնում, և եթե մի օր ինչ-որ ներքաղաքական լարվածություն առաջանա, ապա բանակցությունների սեղանին կնստեն Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը, և առաջին անգամ չէ, որ իրար հետ կգտնեն հաշտության եզրեր և զարգացման սցենարներ»,-ասաց Արարատ Զուրաբյանը:
Սակայն նա նշեց, թե ինքը կարծում է, որ եռյակի առնվազն երկու մասնակից քաղաքական ուժերն այդ ցանկությունը չունեն:
«Տա՛ Աստված, որ ես սխալվեմ, բայց երաժշտությունը պատվիրում է նա, ով վճարում է դրա համար, իսկ այս պարագայում երաժշտության պատվիրողը կոնկրետ երկու քաղաքական ուժերը չեն»,-ասաց Զուրաբյանը:
Մանրամասնելով իր խոսքը, Արարատ Զուրաբյանն ասաց, թե ԲՀԿ-ն է այդ երաժշտության պատվիրողը և կարող է վաղը Գագիկ Ծառուկյանն առաջարկի կա՛մ Ռոբերտ Քոչարյանին, կա՛մ Վարդան Օսկանյանին:










