Էբոլայի դեմ պայքարի համար Օբաման Կոնգրեսից 6 մլրդ դոլար է խնդրել
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել Կոնգրեսին 6.18 մլրդ դոլար հատկացնել Էբոլա համաճարակի դեմ պայքարելու համար, գրում է Лента-ն։
Նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ի գործողություններն այդ ուղղությամբ վերջին շրջանում սկսել են դրական արդյունքներ տալ, սակայն անելիք դեռ շատ կա։
«Ցանկացած այրվող կետ կարող է հանգեցնել նոր հրդեհի, այդ պատճառով էլ մենք պետք է միշտ զգոն լինենք։ Եվ պետք չէ պարզապես պայքարել համաճարակի դեմ։ Մենք պետք է այն հանգցնենք»,- ասել է Օբաման։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Էբոլա վիրուսից մահացել է 6.928 մարդ և ավելի քան 16.000 մարդ վարակվել։ Ամենաշատ տուժածները գտնվում են Գվինեայում, Լիբերիայում և Սիերա Լեոնում։










