Իրանն ավիահարվածներ է հասցրել «Իսլամական պետության» դիրքերին. Պենտագոն

08:28 • 03.12.14

Իրանի օդուժին պատկանող կործանիչներն ավիահարվածներ են հասցրել  Իրաքի տարածքում «Իսլամական պետության» զինյալներին:

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Կիրբին:

 

«Մենք ապացույցներ ունենք, որ Իրանն իրոք վերջին մի քանի օրերի ընթացքում ավիահարվածներ է կատարել ԻՊ-ի դիրքերի վրա՝ օգտագործելով F-4 Phantom տիպի կործանիչները»,- ասել է նա:

 

Ավելի վաղ Wall Street Journal-ը հաղորդել էր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հոկտեմբերի կեսերին անձնական նամակ էր ուղարկել Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, որտեղ երկու հարց էր առաջ քաշիել՝ ԻՊ-ի դեմ արշավին Իրանի աջակցությունն ու միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հարցը: