Սիդնեյում մարդիկ «սելֆիներ» են անում զինյալների կողմից գրավված սրճարանի ֆոնին (լուսանկարներ)

17:37 • 15.12.14

Սիդնեյում մարդիկ բջջայիններով ինքնալուսանկարներ են անում գրոհայինների կողմից գրավված Lindt Chocolate սրճարանի հարևանությամբ կամ անմիջապես դրա ֆոնին և բեռնում դրանք համացանց։ Սա գրավել է մի շարք ԶԼՄ-ների ուշադրությունը և մեծ բողոքի ալիք բարձրացրել սոցցանցերում, գրում է Daily Mail-ը։

 

Լուսանկարներից մեկում երևացող սպիտակ վերնաշապիկով տղամարդը լուսանկարվել է հեռուստահաղորդավարների ֆոնին, ովքեր սրճարանի մասին նորություններ են հաղորդել։

 

Շատերը պարզապես ժպտում են՝ կարծես առանց գիտակցելու, թե իրականում ինչ է կատարվում։

 

Զինված իսլամիստներն այսօր առավոտյան պատանդ են վերցրել Սիդնեյի կենտրոնում գտնվող Lindt Chocolate սրճարանի այցելուներին։ Վերջին տվյալներով՝ նրանց մոտ է գտնվում մոտ 30 մարդ՝ սրճարանի աշխատակիցներն ու այցելուները։

Դեպքի մանրամասները՝ այստեղ։ 

This twitter user gets a television camera crew in the background to make it look more real

These two onlookers look like they are taking a 'celebration selfie' than one at a hostage siegeThis man couldn't contain his happiness at taking a selfie near where the hostage crisis was taking place These three men also looked pleased to be in Martin Place despite the chilling circumstances

These three men also looked pleased to be in Martin Place despite the chilling circumstances