«ЦСКА-2»-ի 17-ամյա բասկետբոլիստը հանկարծամահ է եղել մարզումների ժամանակ
Մոսկովյան «ЦСКА-2» բասկետբոլի ակումբի 17-ամյա մարզիկ Ռուսլան Գագլոևը հանկարծամահ է եղել թիմային մարզումների ժամանակ, գրում է rg.ru-ն։
Ինչպես հայտնել են ակումբի մամուլի ծառայությունից՝ մարզիկի մահվան պատճառը սրտի հանկարծակի կանգն է եղել։
Բակետբոլի թիմն առաջիկայում պետք է հանդիպի «Զենիթ-2» ակումբի հետ։
Վարժություններից մեկի ժամանակ Ռուսլանը դադարեցրել է մարզումը և, կորցնելով գիտակցությունը, ընկել։ Շտապօգնության 3 բրիգադ փորձել է վերակենդանացնել մարզիկին, սակայն՝ ապարդյուն։ Դեպքից մեկ ժամ անց արձանագրվել է Ռուսլանի մահը։














