Ավստրալական սրճարանում պատանդներ վերցրած տղամարդը իրանցի է. ԶԼՄ-ներ. լուսանկար

19:33 • 15.12.14

Մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ Սիդնեյում սրճարանում մարդկանց պատանդ վերցրած անձնավորությունը իրանցի ներգաղթյալ է: Այս մասին հայտնում է «Ռոսսիյսկայա գազետա»-ն:

 

Sky News-ի տվյալներով, որը լուսանկար է հրապարակել, նա 49-ամյա Մեն Հարոն Մոնիսն է, որը հայտնի է «շեյխ Մոնիս» մականունով: Նախնական տվյալնեով՝ նա Ավստրալիա է գնացել 1996-ին՝ որպես փախստական: Նա հոգևորական է, ով հնարավոր է՝ կապ ունի մի շարք բռնարարքների հետ:

 

Առավոտյան Սիդնեյի «Մարտին փլեյս» հրապարակի «Լինդտ» սրճարանի հաճախորդներին գերի էր վերցրել անհայտ տղամարդը: Հայտի է, որ պատանդների մի մասն արդեն ազատվել է, սակայն հայտնի չէ, թե ինչ եղանակով է դա հաջողվել՝ պատանդառուի համաձայնությա՞մբ, թե՞ փախչելու միջոցով:

 

Ոստիկանության տվյալներով՝ գերիների ազատման գործողությունը կարող է մի քանի օր տևել:

 

Embedded image permalink