Միլիոնավոր ուխտավորներ, արհամարհելով ԻԼԻՊ-ի հարձակումները, այցելում են Մուհամեդ մարգարեի թոռան դամբարանը (լուսանկարներ)
«Մենք կաղոթենք… եթե անգամ ջիհադականների անձրև տեղա». միլիոնավոր շիա մահմեդական ուխտավորներ, արհամարհելով ԻԼԻՊ-ի հարձակումների վտանգը, հավաքվել են Քարբալա դամբարան-քաղաքում` «Արբաին» կոչվող ամենամյա սգո ծիսակատարություններին մասնակցելու համար:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը`ուխտավորներից շատերը 12 օր են քայլել Իրաքի հարավից կամ Իրանի սահմանից, իսկ մյուսները ժամանել են մեքենաներով: Քարբալայում այս տարի մոտ 17 մլն մարդ է հավաքվել, այդ թվում` 4 մլն օտարերկրացի` 60 երկրից:
Հավատավորները բարձրանում են քաղաքի դամբարանը` հարգանքի տուրք մատուցելու Մուհամեդ մարգարեի թոռանը՝ Իմամ Հուսեյնին, ում 680-ին գլխատել էին եզդիների խալիֆայի բանակի զինվորները: Ուխտավորները ճանապարհին հարվածում են իրենք իրենց` խարազանելով մարմինները` այդպիսով ցույց տալով իրենց զղջումը, որ չեն ծառայել Հուսեյնին:























