Ալագյազ-Արթիկ ճանապարհին «Ֆորդ Տրանզիտ»-ը բախվել է ճամփեզրի քարե ցանկապատին և կողաշրջվել. 31-ամյա վարորդը տեղում մահացել է

12:23 • 16.12.14

Դեկտեմբերի 15-ին` ժամը 23:10-ի սահմաններում, Ալագյազ-Արթիկ ճանապարհի 20-րդ կմ-ին` Նորաշեն գյուղի տարածքում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենա է բախվել  ճամփեզրի քարե ցանկապատին և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը՝ 1983 թ. ծնված Էդգար


Բաղդասարյանը, տեղում մահացել է:


Ինչպես տեղեկացնում է Ոստիկանությունը, կատարվում է քննություն: