Եգիպտոսում վերանորոգումից հետո բացվել է Թութանհամոնի ցուցասրահը (լուսանկարներ)

18:07 • 16.12.14

Կահիրեի Եգիպտական թանգարանում իր դռներն է բացել Թութանհամոնի ցուցասրահը՝ չորս վերանորոգված սրահներով, գրում է BBC News-ը։

 

Ցուցասրահի վերանորոգումը 7-ամյա նախագծի մի մասն է, որն ուղղված է Եգիպտական թանգարանի ամբողջական վերանորոգմանը։

 

Սրահում ցուցադրվում են Թութանհամոն փարավոնի դամբարանից 1922-ին գտնված գանձերը։

 

Թութանհամոնի դամբարանի հայտնաբերումը համարվում է 20-րդ դարի մեծագույն հնագիտական բացահայտումը։

 

Հայտնի է, որ Թութանհամոնը թագավորել է մ.թ.ա. 1332-1323 թվականներին՝ 9 տարեկանից մինչև 19 տարեկան։

 

Ջեյմս Մորանը, ով գլխավորում է Եվրամիության պատվիրակությունը Կահիրեում, աջակցության խոսք է հղել՝ ասելով, որ չնայած երկրի սոցիալ-տնտեսական վիճակին՝ Եգիպտոսի զբոսաշրջության ոլորտի վերածնունդը կարող է վերակենդանացնել տնտեսությունը։

Statues

Statue

Close up of statuette

Woman taking photo of statues in case

Man looks as case

Gallery view

Woman looking at case