Իսլամիստները սկսել են կարիճներով վախեցնել Իրաքի բնակիչներին

16:42 • 16.12.14

«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններն Իրաքում օգտագործում են պայթուցիկներ, որոնց մեջ կենդանի կարիճներ են. այդպիսով՝ դրանք խուճապ են առաջացնում տեղի բնակչության շրջանում, գրում է Лента-ն։

 

Այդ մասին հայտնել է բրիտանացի ռազմական փորձագետ Հեմիշ դե Բրեթոն Գորդոնը, ով պարբերաբար խորհրդակցություններ է անցկացնում իրաքյան զինված ուժերի հետ։ Նրա տվյալներով՝ գրոհայինների գլխավոր թիրախը երկրի հյուսիսային նահանգներն են։

 

«Պայթյունից հետո կարիճները շատ արագ ուշքի են գալիս և խայթում մարդկանց՝ խուճապ առաջացնելով»,- հայտնել է Բրեթոն Գորդոնը։

 

Թեև շատ չեն կարիճներից տուժածները, սակայն հոգեբանական ազդեցությունը մեծ է։