Հս. Կորեայում ոգեկոչում են «ազգի հայր» Կիմ Չեն Իրի հիշատակը

11:32 • 16.12.14

Հյուսիսային Կորեայում ոգեկոչում են նախկին առաջնորդ Կիմ Չեն Իրի հիշատակը, գրում է ТАСС գործակալությունը։

 

Առաջնորդը մահացել է 2011-ի դեկտեմբերի 17-ին՝ սրտի կաթվածից, երկրով շրջագայելու ժամանակ։

 

Բնակիչները երկրի մայրաքաղաքում և այլ քաղաքներում ծաղկեպսակներ են դնում Կիմ Չեն Իրի դիմանկարների և արձանների դիմաց։

 

Երկրի ԶԼՄ-ները Կիմ Չեն Իրին անվանում են «ազգի հայր» և «անզուգական հայրենասեր», ով չի խնայել ոչ մի ջանք «հզոր և ծաղկող երկիր ստեղծելու համար»։