Միշել Օբաման այցելել է Վաշինգտոնի մանկական հիվանդանոցի երեխաներին (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման երեկ այցելել է Վաշինգտոնում գտնվող Children's National Medical Center մանկական հիվանդանոց, գրում է РИА Новости-ն։
Երկրի ղեկավարի կնոջը դիմավորել են տասնյակ երեխաներ, ովքեր հիվանդության պատճառով, հավանաբար, ստիպված կլինեն առաջիկա տոներն անցկացնել հիվանդանոցում։
Միշել Օբաման երեխաներին բերել է նվերներ, նրանք միասին կարդացել են սուրբծննդյան պատմություններ։ Ավանդույթը, համաձայն որի ԱՄՆ նախագահների կանայք Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ այցելում են ծանր հիվանդ երեխաներին, հայտնվել է 60 տարի առաջ։ Հեղինակը Բես Թրումենն է՝ ԱՄՆ-ի 33-րդ նախագահ Հարի Թրումենի կինը։
Children's National-ն ամենախոշոր մանկական բուժհաստատություններից է ԱՄՆ-ում, հիմնվել է ավելի քան 140 տարի առաջ։
















