Մոսկվայում ադրբեջանցիների միջև փոխհրաձգության հետևանքով զոհ և վիրավորներ կան

13:35 • 16.12.14

Մոսկվայում մի մարդ զոհվել է, երկուսը վիրավորվել Վիլնյուսի փողոցում գտնվող «Восточная сказка» սրճարանի մոտակայքում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով, տեղեկացնում է Life News-ը:

 

Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ կոնֆլիկտի բոլոր մասնակիցներն ադրբեջանցիներ են եղել:

 

Life News-ի աղբյուրը հաղորդել է, որ միջադեպը տեղ է ունեցել երկու խմբերի միջև հարաբերություններ պարզելու հետևանքով:

 

Այժմ իրավապահները փորձում են պարզել ու գնահատել միջադեպի բոլոր հանգամանքները: Ոստիկանությունը հետախուզում է 3 մարդու, որոնք կապ ունեն տեղի ունեցածի հետ:

 

Իրավապահների տվյալներով՝ նրանք բոլորն էլ զինված են եղել: Վիրավորներ Բաբաևնն ու Աբդուլլաևը բուժում են ստանում տարբեր հիվանդանոցներում, իսկ սպանվածն Այդըն Փաշալիևն է: