Նյու Յորքի նահանգապետն արգելել է ընտանի կենդանիներին դաջվածքներ և փիրսինգներ անել
Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն օրենք է ստորագրել, որն արգելում է նահանգի տարածքում ընտանի կենդանիներին դաջվածքներ կամ փիրսինգներ անել, գրում է gazeta.ru-ն՝ CBS NewYork-ին հղումով։
Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի 120 օրից։
«Ամեն ինչ շատ պարզ է և հստակ՝ փիրսինգներ և դաջվածքներ անելը կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք է»,- ասվում է Կուոմոյի հայտարարության մեջ։
Նա հայտնել է, որ անընդունելի է համարում կենդանիների նկատմամբ նման վերաբերմունքը և կոչ է արել դադարեցնել այն։
Բոլոր նրանց, ովքեր կխախտեն օրենքը, սպառնում է մինչև 250 դոլարի տուգանք և կալանք՝ 15 օր ժամկետով։
Բացառություն են լինելու այն դաջվածքները, որոնք կարվեն անասնաբույժի ներկայությամբ և նրա խորհրդով՝ կենդանիներին նույնականացնելու կամ բժշկական պատճառներով։














