Տեխասում ոստիկանն էլեկտրաշոկային զենք է կիրառել 76-ամյա անզեն տղամարդու նկատմամբ (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ-ի Տեխաս նահանգում 23-ամյա ոստիկան Նաթանիալ Ռոբինսոնը տեղի բնակիչ 76-ամյա Փիթ Վասկեսի նկատմամբ բռնություն և էլեկտրաշոկային զենք է կիրառել։ Դա տեղի է ունեցել այն պահին, երբ թոշակառուն դուրս է եկել խանութից, գրում է Daily Mail-ը։
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որը նկարահանվել է Տեխասի ոստիկանական ավտոմեքենայի տեսախցիկով և արձանագրել տեղի ունեցածը։ Այն մեծ աղմուկ է բարձրացրել, և այժմ տեխասցիները սպասում են պարզաբանումների։
Նշվում է, որ ոստիկանը նկատել էր տղամարդու մեքենային փակցված տեխզննման ժամկետանց կտրոնը, որի համար տուգանքը նա չէր վճարել։
Այժմ Ռոբինսոնի նկատմամբ ներքին հետաքննություն կանցկացվի։


















