Փարիզի քաղաքապետը «պատերազմ» է հայտարարել հարուստ փարիզցիներին. ԶԼՄ-ներ (լուսանկարներ)

09:59 • 16.12.14

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզին պատկանող տներում և բնակարաններում բնակվում են քաղաքական գործիչներ, նրանց ծանոթ- բարեկամներն ու ընկերները և որպես վարձավճար վճարում շատ չնչին գումար, գրում է kp.ru-ն։

 

Փարիզի նոր քաղաքապետ Աննա Իդալգոն՝ Սոցիալիստական կուսակցությունից, գտնում է, որ անարդար է, որ հասարակ քաղաքացիների համար նախատեսված բնակարաններում և տներում բնակվեն կարողության տեր անձինք։

 

Նշվում է, որ բնակարանները տրվել են տասնամյակներ առաջ աջակենտրոն քաղաքապետների կողմից։ Մոտ 140.000 մարդ, ծիծաղելի գումար վճարելով, ներկայում ապրում է քաղաքի լավագույն թաղամասերում գտնվող քաղաքին պատկանող բնակարաններում։