Մոսկվայում թութակը մարդու մահվան պատճառ է դարձել

10:57 • 16.12.14

Մոսկվայի Տրոիցկի և Նովոմոսկովսկի վարչական շրջանում արդեն 7 մարդ է հիվանդացել  օրնիթոզով (թոշնախտ)՝ թութակներից մարդուն փոխանցվող ինֆեկցիոն հիվանդություն, գրում է ntv.ru-ն։ 

 

Մոսկվայում մասնավոր անձից ձեռք բերված թռչունը հանգեցրել է 7 հոգու վարակմանը, որոնցից մեկը մահացել է, այս մասին հայտնել են ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսպոտրեբնադզոր» դաշնային ծառայությունից։

 

Վտանգավոր հիվանդության վիրուսի կրողը դարձել է դեկորատիվ թութակը, որը ձեռք էր բերվել անհատի կողմից երկու շաբաթ առաջ։

 

Գերատեսչության տվյալներով՝ Մոսկվայում 11 ամսվա ընթացքում գրանցվել է օրնիթոզի 9 դեպք: