ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարներն այցելել են մարտական հենակետեր

12:45 • 16.12.14

Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ այսօր այցելել է բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր:


Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

 

Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչության ղեկավարները ծանոթացել են մարտական հերթապահության կրման պայմաններին, մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի անվտանգության բարձրացման ուղղությամբ իրականացված ինժեներական աշխատանքներին, զինծառայողների մարտական պատրաստականությանն ու բարոյահոգեբանական վիճակին, ինչպես նաև հետաքրքրվել են նրանց առօրյայով և կենցաղային պայմաններով: