Ամերիկացի հոգևորականը միասեռ ամուսնությունների դեմ բողոքել է հարսի շորով ձիու հետ
ԱՄՆ-ում քահանա Էդուարդ Ջեյմսը միասեռ ամուսնությունների դաշնային դատարանի առաջ պիկետ է կազմակերպել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Հոգևորականն իր քայլն այսպես է մեկնաբանել. ըստ նրա՝ միասեռ ամուսնությունները նույնքան զավեշտալի են, որքան հարսի շորով ձին:
Անցած ամիս Միսիսիպիի դատարանը չեղարկել էր միասեռ ամուսնությունների արգելքը այդ նահանգի համար, սակայն այնտեղ առայժմ միասեռական զույգերը չեն կարող ամուսնանալ: ԱՄՆ-ում միասեռ ամուսնությունը օրինական է 35 նահանգում:













