Sony-ի ղեկավարությունը ներողություն է խնդրել աշխատակիցներից տվյալների արտահոսքի համար

12:56 • 16.12.14

Sony ընկերության ղեկավարությունը ներողություն է խնդրել աշխատակիցներից՝ տվյալների արտահոսքի համար, գրում է Газета-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին։

 

Նշվում է, որ ընկերության համանախագահ Էմի Պասկալը ներողություն է խնդրել սթրեսի և անհարմարության համար, որը կրել է ընկերությունը հաքերների և ԶԼՄ-ների հրապարակումների պատճառով։

 

Ընկերության ղեկավար Մայքլ Լինթոնը նշել է, որ չնայած վնասին, որը ստացվել է գաղտնի փաստաթղթերի արտահոսքի արդյունքում, ընկերության բիզնեսն ունի «ուժեղ տնտեսական հիմք»։ «Դա մեզ չի կործանի»,- ասել է Լինթոնը։

 

Աղբյուրները նշում են, որ ոչ Պասկալը, ոչ Լինթոնը չեն հիշատակել «Հարցազրույց» ֆիլմը, որը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի մասին է և որի պատճառով էլ, ըստ ԶԼՄ-ների, տեղի է ունեցել հաքերային հարձակումը։