Ռուսաստանում տրանսսեքսուալներին ու տրանսգենդերներին վարորդական իրավունք չի տրվի

09:54 • 09.01.15

Ռուսաստանի իշխանությունները ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը կրճատելու նպատակով մի շարք փոփոխություններ են կատարել վարորդական իրավունքի տրման գործընթացում:

 

Մասնավորապես տրանսսեքսուալներն ու տրանսգենդերները ներառվել են այն մարդկանց ցանկում, ովքեր զրկված են վարորդական իրավունք ստանալու հնարավորությունից:

 

Ինչպես հայտնում է bbc.com-ը, ֆետիշիզմին, մերկամոլությանը հակված մարդիկ ևս ներառված են այդ ցանկում` որպես մտավոր շեղումներ ունեցողներ: Վարորդական իրավունք ստանալու հնարավորությունից զրկվել են նաև պաթոլոգիկ խաղամոլներն ու գողերը:

 

Աղբյուրը հավելում է, որ ռուս հոգեբաններն ու իրավապաշտպաններն արդեն արձագանքել են փոփոխություններին`քննադատելով ու խտրական համարելով դրանք: Այս կապակցությամբ «Ռուս իրավապաշտպանների ասոցիացիան»պատրաստվում է դիմել ՌԴ սահմանադրական դատարան: