Փարիզի ահաբեկչության կասկածյալները պատանդ են վերցրել. ոստիկանությունը հերքում է զոհերի մասին տեղեկությունը (ուղիղ,նկարներ, տարբերակ 4)

13:21 • 09.01.15

15.00 Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը շտապ խորհրդակցություն է անցկացնում Փարիզում տիրող իրավիճակի վերաբերյալ, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Le Monde-ին:


Նշվում է, որ խորհրդակցությանը մասնակցում են վարչապետ Մանուել Վալսը, ներքին գործերի նախարար Բերնար Կազնովը, ուժային գերատեսչությունների ղեկավարությունը:

 

Ի դեպ, Charlie Hebdo ամսագրի խմբագրության վրա հարձակման կասկածյալները, ովքեր 1 մարդու պատանդ են պահում Փարիզից 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող տպագրության շենքում, ոստիկանությանը հայտնել են, որ ցանկանում են մահանալ ինչպես նահատակներ:


14.13 Ֆրանսիայի ոստիկանությունը հայտարարել է, որ բանակցություններ է սկսել Դամարտեն-ան-Գոելում պատանդ վերցրած և Charlie Hebdo երգիծական ամսագրի խմբագրության վրա հարձակում գործելու համար կասկածվող եղբայրների հետ, հաղորդում է France 24-ը:


Միևնույն ժամանակ ոստիկանությունը հերքել է հետապնդման ընթացքում զոհերի մասին տեղեկությունը և հստակեցրել է, որ կասկածյալ ահաբեկիչները մեկ պատանդ են վերցրել:



BBC-ի հաղորդմամբ` Շառլ դե Գոլի անվան օդանավակայանի թռիչքուղիները փակվել են, և մի շարք չվերթների այլ ուղղություն է տրվել: Օդանավակայանը գտնվում է Դամարտեն-ան-Գոելի մոտակայքում, որտեղ այժմ կասկածյալ ահաբեկիչները պատանդ են պահում:

 


13.32 Charlie Hebdo երգիծական ամսագրի խմբագրության վրա հարձակում գործելու համար կասկածվող եղբայրները բարիկադավորվել են Դամարտեն-ան-Գոելի արդյունաբերական գոտում գտնվող տպարանի շենքում, որն արգելափակել է ոստիկանությունը:

 

Դեպքի վայր են կանչվել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության և ժանդարմերիայի հատուկ ստորաբաժանումները: Երկնքում պտտվում են անվտանգության ուժերի ուղղաթիռները: Պատանդների հստակ թիվը հայտնի չէ:

 


13.21 Charlie Hebdo երգիծական ամսագրի խմբագրության վրա հարձակում գործելու համար կասկածվող եղբայրներ Շերիֆ և Սաիդ Կուաշիներն այսօր պատանդներ են վերցրել Փարիզից 50 կիլոմետր հյուսիս գտնվող Դամարտեն-ան-Գոելում, հաղորդում է Russia Today-ը՝ հղում անելով AFP-ին:

 

Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ հանցագործների հետապնդմանը մասնակցում է մի քանի ուղղաթիռ:

 

Միևնույն ժամանակ ria.ru-ն՝ հղում անելով Le Parisien թերթին, հաղորդում է, որ իրավապահների և հանցագործների միջև փոխհրաձգության հետևանքով 2 մարդ է սպանվել, վիրավորվել է 20 քաղաքացի:

 

Հանցագործների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև փոխհրաձգությունը տեղի է ունեցել Էն և Ուազ դեպարտամենտների հարավում` Charlie Hebdo ամսագրի խմբագրության վրա հարձակման կասկածյալներին ձերբակալելու ընթացքում:

 

Daily Mail-ի հաղորդմամբ` 20 ոստիկանական մեքենաների շարասյունը հետապնդում է կասկածյալների ավտոմեքենան Փարիզ տանող A2 ավտոճանապարհին:

 

Al Qaeda brothers Cherif and Said Kouachi stole a Peugeot 206 in the town of Montagny Sainte Felicite, around 30 miles from Paris

Focus: An armed French policeman aims for a shot as he patrols in Fleury, north of Paris, France, during the post-massacre investigation

Members of the French police intervention force (FIPN) carry out searches in Fleury

The two armed suspects wanted over the  massacre were last night being pursued through woodland as a huge manhunt closed in on a forest

Armed: Members of the GIPN and RAID, French police special forces, walk in Corcy, northern France, as they carry out searches as part of an investigation into a deadly attack the day before by armed gunmen on the Paris offices of French satirical weekly Charlie Hebdo

Special forces: Members of the GIPN walk in Corcy, northern France, carrying out searches as part of the investigation

In front of a Chrismtas scene: Armed police search the village of Longpont in Aisne, France

In their sights: Swarms of anti-terror police with automatic weapons, body armour and shields patrol the tiny village of Longpont in northern France as they close in on two prime suspects in the terror attack on the satirical newspaper Charlie Hebdo in Paris which left 12 people dead

Terrified resident of the tiny village of Longpont speak to riot officers as they comb the area for the Charlie Hebdo massacre suspects

Training their weapons: Terror police scour the village of Longpont after the suspects abandoned their car and fled on foot into nearby woods

 

Փարիզի ահաբեկչության կասկածյալները պատանդ են վերցրել. ոստիկանությունը հերքում է զոհերի մասին տեղեկությունը (ուղիղ,նկարներ, տարբերակ 4)