Անջելինա Ջոլին Վատիկանում հանդիպել է Հռոմի պապի հետ

11:27 • 09.01.15
Անջելինա Ջոլին Վատիկանում հանդիպել է Հռոմի պապի հետ

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի, ՄԱԿ-ի հատուկ դեսպան  Անջելինա Ջոլին Վատիկանում իր նոր ֆիլմի` «Անկոտրում»–ի ցուցադրությունից հետո հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին:


Ինչպես հայտնում է The Telegraph-ը, ֆիլմը ցուցադրվել է Վատիկանի քահանաների, միանձնուհիների և այլ բարձրաստիճան հոգևորականների համար:


Օսկարակիր դերասանուհին պատմել է, որ Հռոմեական կաթոլիկ եկեղեցու հովվապետին հանդիպելն իր համար մեծ պատիվ է:


Հայտնի է, որ 78-ամյա պոնտիֆիկոսին հանդիպելու համար Ջոլին իր հետ է տարել երեխաներից 2-ին` Շիլոյին ու Զահարային:


Աղբյուրը մանրամասնում է, որ Ջոլիի նկարահանած ֆիլմը պատմում է ամերիկացի օդաչու Լուիս Զամպերինիի մասին, ով գերի է ընկել ճապոնացիներին:


Ֆիլմում հատուկ շեշտ է դրվում գերեվարվածի քրիստոնեական մեծ հավատի վրա, որն օգնում է նրան հաղթահարել բոլոր դժվարությունները: