Ֆլորիդայում անցկացվել է «Միսս Տիեզերք 2015» մրցույթի լողազգեստների փուլը (լուսանկարներ)
«Միսս Տիեզերք 2015» գեղեցկության ամենամյա մրցույթի եզրափակիչը կկայանա Ֆլորիդայի Մայամի քաղաքում՝ հունվարի 25-ին:
Ինչպես գրում է Корреспондент-ը` The Daily Mail-ին հղումով, մրցույթի մասնակիցները՝ 88 երկրից, ներկայացել են լողազգեստի շոուի ժամանակ` ցուցադրելով գեղեցիկ կազմվածքը:
Աղջիկները հավաքվել են Մայամիի Trump National Doral հյուրանոցի տարածքում և ցուցադրել լողազգեստների հավաքածուն: Նրանց շրջապատել են տասնյակ տեսախցիկներ, որոնք էլ ֆիքսել են մրցույթի մասնակիցներին:




















