Հայտնի են աշխարհի ամենահարուստ կանայք և նրանց կարողության չափը
CNN-ը առանձնացրել է տարբեր աշխարհամասերի և աշխարհի ամենահարուստ կանանց:
Այժմ աշխարհում 2,325 միլիարդատեր կա՝ ըստ Wealth-X-ի և UBS Billionaire Census 2014-ի: Նրանց միայն 12%-ն է կին: Նրանք ընդհանուր 930 մլրդ ԱՄՆ դոլարի կարողություն ունեն:
Հյուսիսային Ամերիկայի ամենահարուստ կինը Քրիստի Ուոլթոնն է՝ Walmart-ի հիմնադրի այրին: Նրա կարողությունը 37.9մլրդ է:

Եվրոպայի ամենահարուստ և աշխարհի երկրորդ ամենահարուստ կինը 92-ամյա Լիլիան Բետանկուրն է, որի LOreal կոսմետիկ կայսրության կարողությունը 31.3 մլրդ է:

Ավստրալիայի ամենահարուստ կինը լեռնաարդյունահանման բիզնեսների ժառանգորդուհի Ջինա Ձայնհարթն է՝ 14.8 մլրդ-ով:

Հարավային Ամերիկայում ամենահարուստ կանայք Կառլոս Սլիմի դուստրերն են՝ Վանեսան, Մարիան, Ջոանան: Նրանցից յուրաքանչյուրը 6.3 մլրդ-ական կարողություն ունի:

Ասիայում ամենահարուստ կինը 33-ամյա Յան Հույանն է Չինաստանից՝ 6.3 մլրդ դոլար կարողությամբ:

Մերձավոր Արևելքում ամենահարուստը իսրայելցի Շարի Արիսոնն է՝ 4,2 մլրդ դոլարով:











