Ոստիկանությունն արգելում է Հանրապետության հրապարակում նախատեսված «Հիմնադիր խորհրդարանի» բացօթյա ասուլիսը (լուսանկարներ)
Ոստիկանությունն արգելում է Հանրապետության հրապարակում այսօր` ժամը 13-ին, նախատեսված բացօթյա ասուլիսը, հունվարի 31-ին տուժած և վնասված ավտոմեքենաների ցուցադրությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։
Նշենք, որ այսօր առավոտյան Tert.am-ի խմբագրություն էր զանգահարել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը և տեղեկացրել վերոնշյալ ասուլիսի մասին։


















