Ճապոնիայում ռոբոտ շների հոգեհանգիստ է անցկացվել (լուսանկարներ)
Ճապոնիայում շների հոգեհանգիստ է անցկացվել՝ ինչպես ընդունված է ճապոնական ավանդույթով, բացառությամբ մի տարբերության՝ շները ռոբոտներ են եղել, գրում է france24.com-ը:
450 տարի առաջ կառուցված Կոֆուկուձի տաճարի հոգևոր առաջնորդ Բունգեն Օին ասել է, որ հոգեհանգիստն իրականացվել է նրա համար, որ ռոբոտների միջից նրանց հոգիները հեռանան, իսկ նրանց տերերը հրաժեշտ տան սիրելի արհեստական կենդանիներին:
Նշվում է, որ AIBO կոչվող ռոբոտները հատուկ ստեղծվել են տան պայմաններում պահելու և շանը փոխարինելու համար, դրանք օժտված են արհեստական ինտելեկտով:
Ռոբոտներն արտադրել է Sony հայտնի ընկերությունը, որի առաջին օրինակը ներկայացվել է 1999-ի հունիսին, ընդ որում՝ ներկայացումից 20 րոպե անց ավելի քան 3 000 օրինակ շուն-ռոբոտ է վաճառվել՝ չնայած նրան, որ մեկ օրինակի գինը շուրջ 2 000 դոլար է եղել:
Մինչ 2014-ը մոտ 150 000 ռոբոտ է վաճառվել, որոնք տեխնիկական խնդիրներ ունենալու դեպքում վերանորոգվում են A FUN ընկերության ինժեներների կողմից:













![]()












