Վարդանանց ԲԿ. մենք նվազեցնում ենք հոսպիտալացման հնարավորությունը

10:31 • 25.02.15

Բժշկական ծառայությունների շուկայում «Վարդանանց» ԲԿ-ն աչքի է ընկնում ոչ միայն իր փորձառու մասնագետներով և բարեհամբույր սպասարկող անձնակազմով, այլ նաև իր նորագույն, ֆրանսիական ու ճապոնական արտադրության սարքավորումներով: Այս ամենը թույլ է տալիս ապահովել սպասարկման բարձր որակ ու ամենակարևորը` ախտորոշման ճշգրիտ արդյունքներ:


Արդյունքում, դիմելով «Վարդանանց» և ստանալով այստեղ ամբուլատոր բուժում, զգալիորեն նվազում է պացիենտի հոսպիտալացման հնարավորությունը: Ըստ վիճակագրության, «Վարդանանցում» այս ցուցանիշը մոտ 2.5 անգամ ավելի ցածր է, քան այլ նմանատիպ հաստատություններում: Բացի այս ամենից, «Վարդանանց»–ի բուժման գործընթացի արդյունավետության մասին վկայում է նաև մեկ այլ, բավականին կարևոր վիճակագրական ցուցանիշ: Ի տարբերություն այլ հաստատությունների, «Վարդանանցում» վերջնական ապաքինման համար անհրաժեշտ այցելությունների քանակը 2 անգամ ավելի քիչ է և կազմում է միջինը 3 այցելություն` կախված հիվանդության տեսակից:


Եվ ամենակարևոր ցուցանիշը.  համաձայն մեր հարցումների՝ «Վարդանանց»–ի 10 այցելուներից 8-ը մեզ մոտ բուժման են ուղարկում նաև իրենց հարազատներին ու ընկերներին: 


Ի դեպ, որպեսզի հասանելի դարձնենք բարձր տեխնոլոգիաներով հետազոտվելու հնարավորությունը, ինչը ներառված չէ պետպատվերի շրջանակներում (օրինակ՝ հորմոնալ հետազոտություններ), կենտրոնում պետպատվերով կցագրված բոլոր հաճախորդներին տրամադրվում է մինչև 15% զեղչ:


Վարդանանց բժշկական կենտրոնը որպես տեղամասային պոլիկլինիկա ընտրելու ընթացակարգը շատ պարզ է.


•  Ներբեռնե՛ք և լրացրե՛ք ԿՑԱԳՐՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ www.vardanants.am կայքում:

•  Ուղարկե՛ք այն pr@vardanants.am էլ-հասցեին

•  Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարե՛ք +374 10 59-21-00

Մանրամասն տեղեկություններ կենտրոնի գործունեության մասին ստանալու համար կարող եք այցելել նաև մեր պաշտոնական կայք` www.vardanants.am: