Շնորհավոր, սիրելի՛ զորավար. Զարուհի Փոստանջյանն ԱԺ-ում շնորհավորեց Անդրանիկի ծնունդը (տեսանյութ)

13:07 • 25.02.15

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր Ազգային ժողովի ամբիոնից շնորհավորեց Անդրանիկ Զորավարին՝ ծննդյան օրվա կապակցությամբ . այսօր լրանում է Զորավարի 150-ամյակը:


«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր մեր ազգի ամենապայծառ ներկայացուցչի 150-ամյակն է: Եվ յուրաքանչյուրս, եթե կարդանք նույնիսկ նրա մարտական հրահանգները, նրա կյանքի անցած ճանապարհից անցած որևէ դրվագ, այնքան ուսանելու բան ունենք:


Բոլորս խոնարհվում ենք նրա հիշատակի առջև, և մաղթում ենք բոլոր մեր երեխաներին սովորել նրանից և առաջնորդվել իր հրահանգներով:


Շնորհավո՛ր բոլորիս տոնը, սիրելի՛ զորավար»,-ավելացրեց Զարուհի Փոստանջյանը:


Նշենք, որ ԱԺ նախագահը նիստը վարելուց նույնպես առաջարկել էր շնորհավորել Անդրանիկ Զորավորի ծննդյան օրը: