Ասանժը բողոք է ներկայացրել իր ձերբակալության մասին որոշման վերաբերյալ

15:07 • 25.02.15

Wikileaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը բողոք է ներկայացրել Շվեդիայի գերագույն դատարան՝ իր ձերբակալության օրդերի վերաբերյալ, գրում է gazeta.ru-ն:

 

Ասանժի պաշտպանության համաձայն՝ նրա ազատության «խիստ սահմանափակումները» հիմնավորված չեն և չեն համապատասխանում գործին:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ասանժի փաստաբաններին են փոխանցվել նոր փաստաթղթեր՝ ձերբակալության եվրոպական օրդերի մասին իր բողոքարկման առնչությամբ:

 

Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը 2012 թվականից թաքնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: ԱՄՆ-ում նա հայտարարվել է պետության թշնամի՝ լրտեսական սկանդալների, կոռուպցիայի, ռազմական և դիվանագիտական գաղտնիքների մասին բազմաթիվ նյութերի հրապարակումից հետո: Միևնույն ժամանակ շվեդ իրավապահները նրան մեղադրում են սեռական բռնության համար: