Բաքվում եկեղեցում հոգևորականի դի է հայտնաբերվել
14:01 • 25.02.15
Բաքվում եկեղեցում մարդ է մահացել, տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը:
Ազիզբեկովի փողոցում գտնվող եկեղեցում հայտնաբերվել է 91-ամյա հոգևորական Գրիգորի Վերանյուչուկի դին:
Եկեղեցու աշխատակիցները հոգևորականի մահվան մասին տեղեկացել են այսօր առավոտյան:
Ոստիկանները նաև հաղորդել են, որ մահացած հոգևորականը բնակվել է այդ եկեղեցում:
Placeholder










