Ռուս տղամարդն այրել է հարևանի մեքենաները՝ իր համար «վատ» աշխատատեղ գտնելու պատճառով
Ռուսաստանի Կեմերովո քաղաքի 38-ամյա մի բնակիչ դատարանի կողմից դատապարտվել է 2 տարի 6 ամիս պայմանական ազատազրկման` վրեժխնդրության պատճառով ընկերոջ մեքենաներն այրելու մեղադրանքով:
Ինչպես նշում է lenta.ru-ն, հանցագործությունը տեղի է ունեցել 2014թ. հուլիսին: Toyota և Nissan մակնիշների մեքենաների տերը տեղեկացրել էր, որ ինչ-որ մեկն այրել է դրանք: Հետաքննության արդյունքում ի հայտ է եկել կասկածյալը, ով պարզվում է` տուժածի հարևանն է:
Քննիչները պարզել են, որ տուժածն օգնել է հարևանին աշխատանքի տեղավորվել, ինչից հետո նրանք ընկերացել են: Սակայն հարևանին չի գոհացրել աշխատավարձի չափը, ու նա բողոքել է ընկերոջը: Դրա պատճառով նրանց միջև վեճ է սկսվել:
«Արդյունքում նեղացած տղամարդը որոշել է վրեժխնդիր լինել հարևանից վատ աշխատանքի համար ու այրել է նրա մեքենաները»,- նշվում է դատարանի տարածած հաղորդագրությունում:
Հայտնի է, որ տղամարդը պետք է 600.000 ռուբլու փոխհատուցում վճարի տուժածին:










