ԻԼԻՊ-ի զինյալները ավելի քան 100 մարդու են առևանգել Իրաքի Տիկրիտ քաղաքում. ԶԼՄ-ներ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները 118 մարդու են առևանգել Իրաքի Տիկրիտ քաղաքի մոտակայքում:
Ինչպես հաղորդում է ТАСС-ը` «Ալ-Ջազիրային» հղումով, առևանգումը իրականում տեղի է ունեցել երեք օր առաջ, որից հետո, սակայն, ահաբեկիչները բաց են թողել նրանցից 21-ին: Առևանգվածների թվում առնվազն 9 երեխա է եղել:
Երկուշաբթի հաղորդվում էր, որ ԻԼԻՊ-ի զինյալները պայթեցրել են Իրաքի` մեծությամբ երկրորդ քաղաքի` Մոսուլի կենտրոնական գրադարանը: Քաղաքը գտնվում է մայրաքաղաք Բաղդադից 400 կմ հյուսիս-արևմուտք: Այն անցյալ տարվա հուլիսից գտնվում է ԻԼԻՊ-ի վերահսկողության տակ: Ընդհանուր առմամբ՝ 10 000 հատոր է ոչնչացվել, որոնց շարքում` մշակույթի, փիլիսոփայության, արաբական պատմության հազվագյուտ նմուշներ և հարյուրավոր ձեռագրեր:
Ականատեսների խոսքով` ԻԼԻՊ-ը նպատադրված է վերացնելու գրադարանները խմբավորման վերահսկողության տակ գտնվող բոլոր տարածքներում:
Փետրվարի 21-ին «Իսլամական պետությունը» պայթեցրել է Իրաքի տարածքում գտնվող հնագույն մզկիթներից մեկը:










