Մոսկվայում ձերբակալել են համացանցում ԻՊ-ի անունից էջ բացած տղամարդուն

13:15 • 25.02.15

Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են տղամարդու, ով համացանցում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների անունից էջ է ստեղծել և վարել: Այդ մասին ТАСС-ին հայտնել է իրավապահ մարմիններում գտնվող աղբյուրը:

 

Նրա խոսքով՝ ձերբակալվածը համացանցում է տեղադրել ծայրահեղական բովանդակությամբ տեսանյութեր և այդկերպ «ահաբեկչական գործունեության իրականացման կոչ արել»:

 

Intefax.ru-ն հայտնում է, որ ձերբակալված տղամարդը Տաջիկստանի քաղաքացի է: