Պետերբուրգի բնակիչը տուգանվել է՝ Հայաստանի 10 քաղաքացու կեղծ գրանցման համար
Մոսկվայի շրջանի դատարանը Պետերբուրգի բնակիչ Վլադիմիր Միլյակովին մեղավոր է ճանաչել «Ռուսաստանի Դաշնությունում բնակելի շենքում բնակության վայրով օտարերկրյա քաղաքացու ֆիկտիվ գրանցելու» մասին հոդվածով, հաղորդում է Аргументы и факты-ն:
Ինչպես հայտնել է դատախազության մամուլի ծառայությունը, Միլյակովը վարձատրության դիմաց իր բնակարանում կեղծ հաշվառման է ներկայացրել Պետերբուրգ ժամանած օտարերկրացիների:
Նա հասցրել է սուտ տեղեկություններ մտցնել իր գրանցման հասցեով Հայաստանի Հանրապետության 10 քաղաքացիների ժամանման մասին ծանուցման թղթերում: Ընդ որում՝ հաղորդվում է, որ նա օտարերկրյա քաղաքացիներին բնակվելու տարածք չի տրամադրել:
Դատարանում նա ճանաչել է իր մեղքը և զղջացել: Դատարանի որոշմամբ՝ նա վճարել է 100 հազար ռուբլի տուգանք:










