Ռուսաստանում դեղատների խոշոր ցանցերը սառեցրել են դեղերի գները
Ռուսաստանի Դաշնության դեղատների խոշոր ցանցերը որոշում են կայացրել մի շարք կենսական նշանակության դեղորայքների գները սառեցնելու մասին, գրում է gazeta.ru-ն:
«Արտարժույթի փոխարժեքի անկայունության կապակցությամբ դեղորայքների գների աճը կանխելու նպատակով «Горздрав» դեղատները ստեղծել են դեղերի վեցամսյա պաշար և սառեցրել են գները նոյեմբերի մակարդակին»,- հայտարարել է A.V.E. ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Թեմուր Շակայան:
Նրա խոսքով՝ սառեցվել են մի շարք կենսական նշանակության դեղամիջոցների, ծանր և քրոնիկ հիվանդությունների բուժման համար դեղերի գները:










