Կիևում ձերբակալել են ԷնՏեՎե-ի և Ռուսաստանի Առաջին ալիքի լրագրողներին

22:23 • 25.02.15

Այսօր Ուկրաինայի մայրաքաղաքում ձերբակալվել են ռուսաստանցի լրագրողներ: Interfax-ի հստակեցմամբ՝ խոսքը երկու լրագրողի մասին է, որոնք ներկայացնում են ռուսաստանյան Առաջին ալիքը և ԷնՏԵՎե հեռուստաալիքը:

 

Իր լրագրողի ձերբակալությունը հաստատել է Առաջին ալիքը: Հայտնի է, որ Ելենա Մակարովա և Անդրեյ Գրիգորև անունով լրագրողները ձերբակալվել են Կիևի կենտրոնում զանգվածային ակցիայի ժամանակ:

 

Ռուսաստանյան կողմը նկատել է, որ սա առաջին դեպքը չէ, որ Ուկրաինայում խոչընդոտում են ռուսաստանցի լրագրողների աշխատանքը:

 

Ուկրաինայի Անվտանգության ծառայությունից հայտնել են, որ լրագրողների ձերբակալությունը կապված է «նրանց կողմից տարվող հակաուկրաինական պրոպագանդայի հետ»: Ակնկալվում է, որ լրագրողներին կարտաքսեն Ուկրաինայից: