Ամեն 5-րդ ռուսական ընկերություն կրճատել է աշխատակիցներին՝ ճգնաժամի պատճառով. հետազոտություն
Լեհական Work Service ընկերության իրականացրած ուսումնասիրության համաձայն՝ յուրաքանչյուր հինգերորդ ռուսական ընկերություն կրճատել է իր աշխատակիցներին՝ ճգնաժամի պատճառով, գրում է ТАСС գործակալությունը:
Work Service-ը հարցում է անցկացրել 1.000 գործատուների շրջանում՝ բիզնեսի տարբեր ոլորտներից:
Ինչպես պարզ է դարձել՝ ձեռնարկատերերի 38%-ն առայժմ չի շտապում նվազեցնել աշխատավարձերը կամ կրճատել աշխատատեղերը, փոխարենը՝ սպասողական դիրք է զբաղեցրել և ծախսերի նվազեցման այլընտրանքային միջոցներ է փնտրում:
Հարցվածների 21%-ը հայտնել է, որ կրճատումներ են իրականացրել և աշխատանքների որոշ մասը հանձնել են կողմնակի կազմակերպություններին:
Եվս 14,5%-ը որոշել է աշխատատեղերը թողնել անփոփոխ, սակայն կրճատել է վերջիններիս աշխատավարձը:










