Ուզբեկստանը որոշել է 22 տարի անց վերականգնել Տաջիկստանի հետ ավիահաղորդակցությունը

11:24 • 25.02.15

Ուզբեկստանի ազգային ավիափոխադրող Uzbekistan Airways ընկերությունը Դուշանբեի միջազգային օդանավակայանի հասցեին խնդրանք է ուղարկել՝ ծառայությունների տրամադրման գների մասին, հայտնել է Տաջիկստանի մայրաքաղաքի օդանավակայանի մամուլի ծառայությունը։

 

Ինչպես փախանցում է Интерфакс-ը՝ երկու երկրների քաղաքների միջև թռիչքներ չեն իրականացվում 1993-ից՝ քաղաքական հարաբերությունների լարվածության պատճառով։

 

Ի պատասխան խնդրանքի՝ Տաշքենդ է ուղարկվել գնացուցակը։ «Բացի այդ, գրեթե յուրաքանչյուր օր կողմերը հեռախոսով կապ են հաստատում՝ կոնկրետ տեխնիկական հարցերը պարզելու համար»,- նշվում է հաղորդագրությունում։

 

Տաշքենդ-Դուշանբե-Տաշքենդ չվերթներ կարելի է ակնկալել ընթացիկ տարվա մարտից։