Փարիզում անօդաչու սարքեր արձակելու համար ձերբակալել են Al Jazeera հեռուստաընկերության 3 լրագրողի

00:02 • 26.02.15

Փարիզում ձերբակալել են Al Jazeera հեռուստաընկերության երեք լրագրողի, ովքեր անօդաչու սարք են արձակել քաղաքի ծայարամասում գտնվող  այգիներից մեկում: Այս մասին փոխանցում է Газета.Ru-ն` Agence France-Presse-ին հղումով,  որն էլ վկայակոչում է իր աղբյուրին:


«Առաջինը ղեկավարում էր անօդաչու սարքը, երկրորդը տեսանյութ էր նկարահանում, երրորդը հետևում էր», - տեղեկացրել է գործակալության աղբյուրը:


Դեռևս հայտնի չէ` արդյո՞ք ձերբակալվածները  կապ ունեն վերջերս Փարիզի երկնքում հայտնված անօդաչուների հետ:


Հիշեցնենք, որ լույս փետրվարի 24-ին Փարիզում մի քանի անօդաչու սարք է նկատվել. դրանցից մեկը` ԱՄՆ դեսպանության շեքնի վերևում, մյուսը` Էյֆելյան աշտարակի: