Քաբուլում Թուրքիայի դեսպանատան մոտ ահաբեկչություն է տեղի ունեցել. զոհվել է աշխատակից
Քաբուլում մահապարտ ահաբեկիչն ավտոմեքենա է պայթեցրել, ինչի հետևանքով Թուրքիայի դեսպանատան անվտանգության աշխատակից է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել, տեղեկացնում է TRT Haber հեռուստաընկերության կայքը:
Ականապատ ավտոմեքենան պայթել է այն պահին, երբ տարածքով անցնելիս են եղել Թուրքիայի դեսպանատանը պատկանող երկու մեքենաները:
Պայթյունի հետևանքով մեքենաներից մեկը լրջորեն վնասվել է: Դրանում եղած անվտանգության աշխատակիցներից մեկը զոհվել է, մյուսը՝ վիրավորվել:
Երկրորդ մեքենայում գտնվող թուրք զինծառայողը վիրավոր ընկերներին հասցրել է հիվանդանոց:
Աֆղանստանի պաշտոնյաները հայտարարել են, որ պայթյունի հետևանքով զոհվել է նաև տարածքով անցնող մի աֆղանստացի:
«Թալիբան» շարժման ներկայացուցիչները թուրքական «Անադոլու» գործակալությանն ասել են, որ իրականում ահաբեկչությունը նախատեսված է եղել Թուրքիայի դեսպանատան փողոցով անցնող ամերիկյան մեքենայի դեմ:










