Մեկնարկել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ թեկնածուների մրցույթը. 168.am

11:17 • 26.02.15

Քիչ առաջ մեկնարկել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթը։


Այս մասին հաղորդում է 168.am-ը:


ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլ անցած անձանց ցուցակում 14 անձ է ներառված։


Մինչև մրցույթին անցնելը Սահմանադրական դատարանի նախագահ, մրցութային հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանն ասաց, որ երեկ ժամը 20։00-ին ստացվել է հավակնորդներից Վահե Գրիգորյանի դիմումը, որը հարցադրումներ է պարունակում։


Գագիկ Հարությունյանը հրապարակեց դիմումի վերաբերյալ հանձնաժողովի որոշումը, որով հանձնաժողովը որոշել էր ոչ տեղին ու ոչ նպատակահարմար համարել կրկին անդրադարձը այն հարցերին, որոնք վերաբերում են 2014 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին առաջին մրցույթի անցկացմանը։


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: