Morgan Stanley բանկն ամերիկյան իշխանություններին 2,6 մլրդ դոլար կվճարի

08:52 • 26.02.15

Ամերիկյան Morgan Stanley բանկն ԱՄՆ կառավարությանը 2,6 միլիարդ դոլար կվճարի արժեթղթերի հետ կապված խարդախության գործի շրջանակում, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The New York Times-ին:

 

ԱՄՆ իշխանությունները մի շարք խոշոր բանկերի մեղադրում են համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ժամանակ արժեթղթերի ռիսկերի գնահատման իջեցման համար:

 

Ինչպես նշվում է՝ չնայած նրան, որ Morgan Stanley բանկը որպես փոխհատուցում կվճարի համեմատաբար ոչ մեծ գումար, ԱՄՆ արդարադատության նախարարության հետ համապատասխան պայմանավորվածության ձեռքբերումը կնվազեցնի ընկերության մեկ տարվա շահույթը մոտ 40 տոկոսով:

 

Ավելի վաղ Bank of America-ն համաձայնել է մոտ 17 միլիարդ դոլար վճարել նմանատիպ մեղադրանքների առնչությամբ: