Նազարբաևը հանձնարարել է ԿԸՀ-ին ապահովել արտահերթ ընտրությունների անցկացումը
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հանձնարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ապահովել արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը, որոնք նշանակվել են 2015 թվականի ապրիլի 26-ին: Այդ մասին հայտնի է դարձել նախագահի համապատասխան հրամանագրից, գրում է gazeta.ru-ն:
«Նշանակել Ղազախստանի Հանրապետության արտահերթ ընտրությունները 2015 թվականի ապրիլի 26-ին»,- ասված է նախագահի հրամանագրում:
Ղազախստանի կառավարությանը հանձնարարվել է պատրաստել ընտրությունների կազմակերպչական, նյութատեխնիկական և ֆինանսական ապահովումը:
Ավելի վաղ Նազարբաևը հայտարարել է, որ սպասվող արտահերթ նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին դեռ որոշում չի կայացրել:










