ԱՄՆ-ում ԱՊՀ-ից 3 տղամարդ է ձերբակալվել՝ «Իսլամական պետությանն» աջակցելու համար

09:39 • 26.02.15

ԱՄՆ-ում երեք տղամարդ է ձերբակալվել՝ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորմանն աջակցելու մեղադրանքով:

 

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, նրանցից երկուսը ծնունդով Ուզբեկստանից են, երրորդը՝ Ղազախստանից։

 

Ինչպես կարծում են ոստիկանությունում, նրանք պատրաստվում էին Սիրիա մեկնել:

 

Նրանք արդեն ցուցմունք են տվել՝ նշելով, որ  անհաջողության դեպքում մտադրվել էին զենք ձեռք բերել ԱՄՆ-ի տարածքում և հարձակումներ իրականացնել ոստիկանների վրա, հաղորդել է Նյու Յորքի ոստիկանության կոմիսար Ուիլյամ Բրեթոնը:

 

Նրանցից 2-ը ձերբակալվել են Նյու Յորքում, երրորդ տղամարդը՝ Ֆլորիդա նահանգում: Ոստիկանության տվյալներով՝ նա օգնել է ֆինանսավորել ու կազմակերպել ուղևորությունը:

 

Նրանք երեքն էլ Նյու Յորքի բնակիչներ են: